7 Մայիսի 2009, 493 - Ա
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Մասնավորեցնել «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության անվամբ պետական բաժնետոմսերը (1175 սովորական բաժնետոմս, յուրաքանչյուրը 40000 դրամ անվանական արժեքով)` բանկի ոչ պետական բաժնեմասի սեփականատերերին` գնի միանվագ վճարման պայմանով, որը պետք է կատարվի մասնավորեցման պայմանագիրը կնքելուց հետո յոթ բանկային օրվա ընթացքում։
2. Սահմանել, որ մասնավորեցվող բաժնետոմսերի մեկ բաժնետոմսի վաճառքի գինը որոշվում է դրա անվանական արժեքի նկատմամբ կիրառելով գնման առաջարկի ներկայացմանը նախորդող ամսվա վերջին օրվա դրությամբ բանկի ընդհանուր կապիտալի և կանոնադրական կապիտալի հարաբերակցությունը, բայց ոչ պակաս բաժնետոմսի անվանական արժեքը։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ բանկի կանոնադրությամբ սահմանված կարգով ապահովել պետական բաժնեմասի գնման առաջարկը ներկայացնելը, պետական բաժնեմասը գնելու համաձայնություն տված բաժնետերերի հետ մասնավորեցման գործարքները կնքելը` պայմանով, որ դեպոզիտարիայում բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված վճարները կատարվում են գնորդների հաշվին։