Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2009, 486 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2387-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման մեջ`
ա. 3-րդ կետից հանել «Երևանի քաղաքապետին» բառերը,
բ. 3-րդ կետը «2» թվից հետո լրացնել «,Երևան քաղաքում` 5» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 2-րդ կետի յոթերորդ պարբերությունից հանել «(Երևան քաղաք)» բառերը,
բ. 4-րդ կետում «ավագանիները» բառից հետո հանել «, իսկ Երևան քաղաքում Երևանի քաղաքապետը` Երևանի խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ» բառերը,
գ. 5-րդ կետից հանել «(Երևան քաղաքում թաղային համայնքների ղեկավարները)» բառերը,
դ. 12-րդ կետի երկրորդ պարբերությունում «թաղային համայնքի» բառերը փոխարինել «վարչական շրջանի» բառերով,
ե. 51-րդ կետը «5-օրյա» բառերից հետո լրացնել «(Երևան քաղաքում` 10-օրյա)» բառերով,
զ. 48-րդ կետից հանել «(Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը)» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը։