7 Մայիսի 2009, 485 - Ա
1988 -1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Համաձայնել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևանի Աերացիա թաղամասի N 1 հանրակացարանային շենքի N 11 բնակարանում բնակվող` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` քաղաքացի Դիանա Ռոմանի Հայրապետովային (անձնագիր AF 0480410, տրված` 06.07.2000 թ., 026-ի կողմից, հաշվառման տարեթիվը` 1994 թվական, հատկացման տարեթիվը` 2001 թվական, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու տարեթիվը` 2000 թվական) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր կողմից զբաղեցված 34,8 քառ. մետր մակերեսով բնակելի տարածքը սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի միջնորդությանը։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված շենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը սահմանված կարգով անցնում է շենքերի առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողին։
3. Երևանի քաղաքապետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ նշված բնակելի տարածքի սեփականաշնորհումը և Դիանա Ռոմանի Հայրապետովայի հետ կնքել համապատասխան պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Դիանա Ռոմանի Հայրապետովայի միջոցների հաշվին։