7 Մայիսի 2009, 483 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ ամրացնելու, տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 749-Ա և 2006 թվականի մայիսի 4-ի N 561-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին»
N 640-Ա որոշման 1-ին կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» և «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկներին ամրացված շենքերում`»։