Կառավարության որոշումներ

7 Մայիսի 2009, 481 - Ա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ` ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել Միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Մեղրի քաղաքի նստավայրի նոր շենքի (պայմանագիր N JR2/W2/010) կառուցման աշխատանքների կատարման համար 2009 թվականի մարտի 16-ին անցկացված ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի մարտի 30-ին հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Անապատ-2» արտադրական կոոպերատիվ ընկերությունը (պայմանագրային գինը` 471022915.00 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը)։