30 Ապրիլի 2009, 479 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 1595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը սահմանելու մասին» N 1595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին« Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմին« Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին «Ինտերնետ» ցանցի հետ համակցումն իրականացնել սույն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։».
2) որոշմամբ սահմանված կարգի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պետական մարմիններն իրենք են ապահովում իրենց տնօրինած տեղեկատվական համակարգերում պահպանվող էլեկտրոնային փաստաթղթերի պաշտպանվածությունը։
Պետական մարմինների կողմից «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորվող պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ պարունակող կամ կազմող էլեկտրոնային փաստաթղթեր պահպանող և (կամ) մշակող տեղեկատվական համակարգերի կիրառումը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության հետ։ Այդ տեղեկատվական համակարգերի համակցումն էլեկտրոնային հաղորդակցության ցանցերին« որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետության պետական սահմաններից դուրս տեղեկատվություն հաղորդելու և «Ինտերնետ» միջազգային համակարգչային ցանցին (այսուհետ` տեղեկատվության միջազգային փոխանակման ցանցեր), իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից կիրառման թույլտվություն ստացած և հատուկ այդ նպատակների համար նախատեսված տեղեկատվության պաշտպանության, այդ թվում` նաև կրիպտոգրաֆիկական միջոցների օգտագործմամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն ստեղծում է «Ինտերնետ» միջազգային համակարգչային ցանցի (այսուհետ՝ «Ինտերնետ» ցանց) հատուկ հանգույց, որը նախատեսված է պետական մարմինների «Ինտերնետ» ցանցում տեղակայված և (կամ) ներկայացված հանրամատչելի տեղեկատվության պաշտպանությունն ու «Ինտերնետ» ցանցին պետական մարմինների տեղեկատվական համակարգերի անվտանգ համակցումն ապահովելու համար։
Հատուկ հանգույցի սարքավորումները տեղակայվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների շինություններում, ինչպես նաև այն օպերատորների տեխնոլոգիական տարածքներում, որոնց ենթակառուցվածքներն օգտագործվում են հանգույցի կազմակերպման համար։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից։