7 Մայիսի 2009, 476 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՌՈՄ-ՆՈՐ ԿՅԱՆՔ-ՓԱՆԻԿ-ՍՊԱՆԴԱՐՅԱՆ-ԳԵՂԱՆԻՍՏ ԿՄ3+700-ԿՄ8+000 ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀՍԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին»
N 765 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի և Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009 թվականի մայիսի 5-ին (արձանագրություն N 03/09) հաստատված մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով հետևյալ կազմակերպությունները` ըստ պայմանագրերի`
1) պայմանագիր CW-NCB-6/2009 լոտ 2, Հոռոմ - Նոր կյանք - Փանիկ - Սպանդարյան - Գեղանիստ կմ3+700-կմ8+000` «Բլեսկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղ` 447,037,775 դրամ պայմանագրային արժեքով.
2) «Շինարարական աշխատանքների հսկում» խորհրդատվական ծառայությունների պայմանագիր` SAFEGE (Բելգիա) և IRD Engineering (Իտալիա) կազմակերպություններից կազմված համատեղ ձեռնարկություն` 1,102,740 ԱՄՆ-ի դոլար (առանց տեղական հարկերի) պայմանագրային արժեքով։