30 Ապրիլի 2009, 475 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի «Մի շարք փակ բաժնետիրական ընկերություններ վերակազմակերպելու և գույք հանձնելու մասին» N 987-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) ուժը կորցրած ճանաչել 5-րդ կետը.
2) 7-րդ կետը «շենքի» բառից հետո լրացնել «6-րդ,» թվով, «8-րդ,» թվից հետո` «9-րդ,» թվով, իսկ «11-րդ» թվից հետո հանել «և 12-րդ» բառերը.
3) 9-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը «գեոդեզիական ցանցերի,» բառերից հետո լրացնել «Երկրի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի և տեղեկատվության ընդունման, մշակման, արխիվացման,» բառերով,
բ. «բ» ենթակետը հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«տիեզերանկարահանման տվյալների ընդունման, ստացված նկարների նախնական մշակման և արխիվացման աշխատանքներ»,
գ. «բ» ենթակետը ութերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ».
դ. «գ» ենթակետը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղական նշանակության, ինչպես նաև նրա սահմաններից դուրս (հարակից տարածքներում) քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով տիեզերանկարահանման տվյալների ընդունման և դրանց մշակման աշխատանքներ,
պետական և տեղական նշանակության նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման և վարման աշխատանքներ,
քաղաքաշինական ոլորտի գործունեության նախագծային աշխատանքների իրականացում,
ինժեներատեխնիկական գծային կառուցվածքների (երկաթգիծ, ճանապարհ, էլեկտրականության, կապի վերգետնյա և ստորգետնյա գծեր, խողովակաշարեր) համալիրի գույքագրման և գնահատման աշխատանքներ,».
4) 11-րդ կետում «1-6-րդ հարկերը,» բառերը փոխարինել «1-5-րդ, 15-րդ, 16-րդ (տեխնիկական) հարկերը,» բառերով, «0.421 հեկտար» բառերը` «0.4052 հեկտար», իսկ «1.2 հեկտար» բառերը` «1.326 հեկտար» բառերով.
5) որոշումը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Երևան քաղաքի Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 7 հասցեում գտնվող «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 1,326 հեկտար հողամասից 4030 քառ. մետր հողամասն ու դրա վրա գտնվող շենքերը, շինությունները հետ վերցնել և անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել (ամրացնել) «Հողաշինարարության, անշարժ գույքի համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր։».
6) որոշման 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Երևանի Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի
12-14-րդ հարկերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։