Կառավարության որոշումներ

29 Հունվարի 2009, 445 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության, Լինսի հիմնադրամի և Հա-յաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև կնքված պահպանման ծախ-սերի երկրորդ համաձայնագրին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային հա-մակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» և «Դպրոցաշինու-
թյուն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկների 2009 թվականի հունվար - սեպտեմբեր ամիսների պահպանման ծախսերի մի մասի ֆինանսավորման նպատակով և ըստ համաձայնագրի Լինսի հիմնադրամից ԱՄՆ-ի դոլարով ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության դրամի փոխարկելու ժամանակ ԱՄՆ-ի դոլար - Հայաստանի Հանրապետության դրամ փոխարժեքի փաստացի ձևավորված մեծության` Հայաստանի Հանրապետության կառավարության, Լինսի հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև կնքված պահպանման ծախսերի երկրորդ համաձայնագրի 2-րդ հոդվածի 2.2-րդ մասի «բ» կետով սահմանված պահպանման ծախսերի նախահաշվով համանման հաշվարկային մեծությունը զիջելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության` դրամով արտահայտված ծախսերի գծով ֆինանսական ռեսուրսների առաջացող պակասուրդը փոխհատուցելու նպատակով «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրա-սենյակ» և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմ-նարկներին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 35,011.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հան-րապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով), այդ թվում` «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` 8,643.4 հազ. դրամ (որից` 2009 թվականի առաջին կիսամյակում` 3,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 8,643.4 հազ. դրամ) և «Դպրոցաշինություն» ծրագրի իրականաց-ման գրասենյակ» պետական հիմնարկին` 26,368.4 հազ. դրամ (որից` 2009 թվականի առաջին կիսամյակում` 20,300.0 հազ. դրամ, ինն ամսում` 26,368.4 հազ. դրամ)։