Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2005, 498 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴԻՐ, ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ` ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԸ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀO-258 ) 38-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի N 226 որոշման N 11 հավելվածում չընդգրկված և նախկինում կենսաթոշակի անցած` Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների` զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները վերահաշվարկվում են` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (2003 թ., հունվարի 28, ՀՕ-505-Ն) սահմանված պաշտոնային դրույքաչափերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2005 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: