Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2009, 466 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 613-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառային ֆոնդի հողերում հողհատկացման, անտառային հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխման ու քաղաքաշինական գործունեության կարգը հաստատելու մասին» N 613-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 14-րդ կետերի «ա» ենթակետերից հանել «(Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը։