Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2009, 457 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 64 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 12-ի «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» N 64 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման մեջ «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգի`
ա. 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 9-րդ կետում «մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովին» բառերը փոխարինել «մարզպետարանին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանին» բառերով,
գ. 11-րդ,12-րդ,13-րդ կետերում և 26-րդ կետի առաջին պարբերությունում «մարզային հանձնաժողով» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «մարզպետարան, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան» բառերով և դրանց հոլովաձևերով,
դ. 25-րդ կետում «հանրապետական և մարզային հանձնաժողովներին» բառերը փոխարինել «Հանրապետական հանձնաժողովին, մարզպետարանին, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարանին» բառերով,
ե. 26-րդ կետի երկրորդ պարբերությունում, 28-րդ և 30-րդ կետերում «մարզային (հանրապետական) հանձնաժողովը» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հանրապետական հանձնաժողով, մարզպետարան, իսկ Երևանում` Երևանի քաղաքապետարան» բառերով և դրանց հոլովաձևերով,
զ. 6-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը։