30 Ապրիլի 2009, 456 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները Երևանի թաղային համայնքների ենթակայությանը հանձնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 3-ի N 1788-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2153-Ն որոշումը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Uոցիալական աջակցության բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և Հայաuտանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մաuին» N 2337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «թաղային» բառը փոխարինել «քաղաքապետարանի» բառով.
2) որոշման հավելվածում «թաղային համայնքի» բառերը փոխարինել «վարչական շրջանի» բառերով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաuտանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման N 2 հավելվածի 13-րդ կետում «թաղային» բառը փոխարինել «վարչական շրջանի ղեկավարը» բառերով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի «Ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման հավելվածի 61-րդ կետում «12 թաղային» բառերը փոխարինել «քաղաքապետարանի աշխատակազմ» բառերով։
5. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիuի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը հաuտատելու մաuին» N 352-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Փոխհատուցման իրավունք ունեցող անձանց հաշվառման, ինչպես նաև փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները (այսուհետ` գործակալություն)։»։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 1523-Ն որոշման 6-րդ կետից հանել «(Երևանի քաղաքապետին)» բառերը, իսկ նույն կետում «թաղային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքապետին» բառով։
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի «2009 թվականի պետական նպաստների չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 39-Ն որոշման 7-րդ կետից հանել «(Երևանի քաղաքապետին)» բառերը, նույն կետում «թաղային համայնքների» բառերը փոխարինել «քաղաքապետին» բառով, իսկ 7-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «թաղային և» բառերը։
8. Առաջարկել Երևանի քաղաքապետին մեկամսյա ժամկետում ապահովել Երևանի վարչական շրջանների սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների կանոնադրությունները հաստատելը` հիմք ընդունելով uոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների oրինակելի կանոնադրությունը։
9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` Երևանի քաղաքապետի հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել պատվիրակած լիազորություն իրականացնելու 2009 թվականի մնացած ժամանակահատվածի համար պայմանագրերի կնքումը։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը։