Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2009, 454 - Ն

«ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` Գյումրու, Վանաձորի, Հրազդանի և Կապանի մասնաճյուղերով։
2. Հաստատել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի։
3. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 8-ի N 1152-Ն որոշման 3-րդ կետի` «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված` 236299.2 հազ. դրամ արժեքով շենքերը և շինությունները` Երևան քաղաքի Կոմիտասի 49/3 հասցեում տեղակայված` 13692.2 քառ. մետր մակերեսով տարածքը, Գյումրի քաղաքի Անանիա Շիրակացու 68 հասցեում տեղակայված` 880,21 քառ. մետր մակերեսով տարածքը, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 46 հասցեում տեղակայված` 591.44 քառ. մետր մակերեսով տարածքը, ինչպես նաև 260196.0 հազ. դրամ արժեքով գիտատեխնիկական գրադարանի ֆոնդերն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
4. «Գիտատեխնիկական լրատվության հայկական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարումից հետո մնացած` պետական սեփականություն հանդիսացող` 18362.0 հազ. դրամ արժեքով շարժական գույքը սեփականության իրավունքով հանձնել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։
5. Սահմանել, որ`
1) «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) գործունեությունն ուղղված է սույն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված առարկայի ու նպատակների իրագործմանը, որի ընթացքում կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն` սույն որոշման հավելվածի 11-րդ կետով նախատեսված տեսակներով.
2) կազմակերպության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաբյուջետային հաշվի ազատ միջոցներից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։
6. Կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն կազմակերպության գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ։
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` կազմակերպության պետական գրանցումից հետո 5-օրյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում թվարկված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված