30 Ապրիլի 2009, 451 - Ն
ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀՈՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ, ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱԽՏԱՀԱՆՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) օրգանական գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման համար թույլատրելի նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) օրգանական գյուղատնտեսության մեջ պարարտանյութերի, հողի կառուցվածքի բարելավման և բերրիության բարձրացման համար սահմանափակ թույլատրելի նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) օրգանական գյուղատնտեսության մեջ թույլատրելի բույսերի պաշտպանության միջոցների, ախտահանող նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) օրգանական գյուղատնտեսության մեջ սահմանափակ թույլատրելի բույսերի պաշտպանության միջոցների ախտահանող նյութերի անվանացանկը և դրանց կիրառման կարգը` համաձայն N 4 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունիսի 1-ից։
Հավելված