Կառավարության որոշումներ

30 Ապրիլի 2009, 448 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի 4.4.3-րդ «Կրթություն և գիտություն» բաժնի 3-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 3-րդ սյունակում «30» թիվը փոխարինել «10» թվով.
2) 4-րդ սյունակում «100» թիվը փոխարինել «51» թվով.
3) 5-րդ սյունակում «200» թիվը փոխարինել «100» թվով.
4) 6-րդ սյունակը «Ամբողջովին» բառից առաջ լրացնել «Ծրագիրն ընդլայնված է և ցանցում ընդգրկված է 150 դպրոց։» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։