Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2009, 429 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 618-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի
5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և ռեֆերենտների թիվը սահմանելու մասին» N 618-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «և Երևանի քաղաքապետի» բառերը.
2) որոշման 2-րդ կետից հանել «(Երևանի քաղաքապետին)» և «(Երևանի քաղաքապետարանի)» բառերը.
3) որոշման հավելվածի վերնագրից հանել «և Երևանի քաղաքապետի» բառերը.
4) որոշման հավելվածից հանել 2-րդ տողը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ հաջորդ երկուշաբթի օրը։