23 Ապրիլի 2009, 412 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ու «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Շինվերանորոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Մամիկոնյանց 46) բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` այն վերանվանելով «Շինվերանորոգում» փակ բաժնետիրական ընկերություն։
2. Սահմանել`
1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի հուլիսի 23-ին գնահատված արժեքը` 1466796 հազ. դրամ.
2) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1466796 հազ. դրամ։
3. Ընկերության պարտավորությունները 2008 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 102672 հազ. դրամ, այդ թվում`
1) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 37051 հազ. դրամ.
2) երկարաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների կարճաժամկետ մաս` 35000 հազ. դրամ.
3) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 6594 հազ. դրամ.
4) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 5174 հազ. դրամ.
5) պարտավորություններ անձնակազմին` աշխատանքի վարձատրության գծով` 18853 հազ. դրամ։
4. Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում։
5. Ընկերությունը 1999-2007 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի։
6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
1) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` առաջիկա 3 տարվա կտրվածքով.
3) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ։
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1264355 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
8. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գնի 5 տոկոսի չափով։ Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին։
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի Իսահակյան փողոցի N 28 հասցեում գտնվող` 51.3 քառ. մետր մակերեսով շինությունը (այսուհետ` գույք) և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 60 քառ. մետր մակերեսով հողատարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ «Երկաթե դիմակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Իսահակյան 28)։
11. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2008 թվականի սեպտեմբերի 25-ին գնահատված գույքի արժեքը` 45572 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` 45572 հազ. դրամ.
3) որ գնորդին է օտարվում 60 քառ. մետր հողամասը` իր կադաստրային արժեքով։
12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գնի առաջին վճարումը և հողամասի կադաստրային արժեքի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
1) 3 տարվա ընթացքում կատարել 6000 հազ. դրամի չափով ներդրումներ, յուրաքանչյուր տարի` հավասարաչափ` 2000 հազ. դրամ.
2) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 55200 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով։
13. Գնորդը պետք է վճարումները կատարի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գույքի վաճառքի գնի առաջին վճարումը կատարելով եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին, իսկ հողի կադաստրային արժեքը` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին։