Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2009, 443 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 775-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 775-Ն որոշման ծրագրի 5-րդ կետում`
1) «Առաջարկվող միջոցառումը» սյունակից հանել «-դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող այլընտրանքային մասնավոր ծառայությունների ստեղծման հնարավորության ուսումնասիրության իրականացում» և «-դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող այլընտրանքային մասնավոր ծառայությունների ստեղծման իրավական հենքի ստեղծում» բառերը.
2) «Նպատակը/ արդյունքը» սյունակից հանել «ծանրության կենտրոնը որոշակիորեն հանրայինից (պետական) տեղափոխում մասնավոր ոլորտ» բառերը.
3) «Կատարման ժամկետը» սյունակի առաջին տողից հանել «01.01.2009 թ.» թվերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։