Կառավարության որոշումներ

21 Ապրիլի 2005, 490 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին»

N 45-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

որոշման հավելվածի`

ա) 2-րդ կետը «մաքսանենգության դեմ պայքարի» բառերից հետո լրացնել «հետբացթողումային հսկողության» բառերով.

բ) 5-րդ կետում՝

հանել «տարածաշրջանային» բառը,

«բաժանմունքների պետեր» բառերից հետո լրացնել «հերթափոխի պետեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: