23 Ապրիլի 2009, 436 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2315-Ն ԵՎ N 2317-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական նպաստների չափերը սահմանելու, պետական նպաստների վճարման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միջոցների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 2315-Ն որոշման N 2 հավելվածի 2-րդ կետից հանել «ինչպես նաև» բառերը, իսկ կետը «խնամքի նպաստի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև զոհված` Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի նպաստի» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ընտանիքների անապահովության գնահատման և ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում ամրագրված անհատական տվյալների պաշտպանության, փոփոխությունների կատարման և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև անհատական տվյալների փոխանակման կարգերը հաստատելու մասին» N 2317-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 7-րդ կետի 19-րդ ենթակետը «հայրանունը» բառից հետո լրացնել «(բացառությամբ երկվորյակ կամ ավելի ծնված բոլոր երեխաների հայրանունից)» բառերով,
բ. 18-րդ կետի 4-րդ ենթակետում «մինչև 10-ը» բառերը փոխարինել «ընթացքում» բառով.
2) որոշման N 5 հավելվածի 8-րդ կետում «NN 2, 6 և 8 հավելվածներին» բառերը փոխարինել «N 6 հավելվածին» բառերով։