Կառավարության որոշումներ

23 Ապրիլի 2009, 434 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» ենթակետով.
«գ) այն դեպքում, երբ հաշվետու տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ առկա է կուտակված վնաս` բաժնետերերի ընդհանուր ժողովների քվեարկությանն ու հաստատմանն է դրվում հաշվետու տարվա զուտ շահույթի և նախորդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնասի 3 մլն դրամը գերազանցող դրական տարբերության 20 տոկոսը որպես տարեկան շահութաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու հարցը,».
2) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «զուտ շահույթի հաշվին իրականացվող ծախսերի» բառերից հետո լրացնել «ու նախորդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնասի» բառերով.
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
ա. 4-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահութաբաժինների վճարման չափի առաջարկության մասին տեղեկանքի ձևը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին սյունակով.
«Հաշվետու տարվա զուտ շահույթի և նախորդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնասի` 3 մլն դրամը գերազանցող դրական տարբերությունը»,
բ. 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման ֆինանսատնտեսական հիմնավորումները և խորհրդի (դրա առկայության դեպքում)` ընդհանուր ժողովին ուղղված առաջարկությունը (հաստատված խորհրդի կողմից),»։
2. Սույն որոշման դրույթները տարածվում են 2008 թվականի և հետագա տարիների տնտեսական գործունեության արդյունքներով ստացված զուտ շահույթից շահութաբաժինների հաշվարկման բազայի որոշման վրա։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։