Կառավարության որոշումներ

24 Մարտի 2004, 393 - Ն

ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-ի N 432 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.       

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Արևաշողի բժշկական ամբուլատորիա», «Արևածագի բժշկական ամբուլատորիա», «Աքորու բժշկական ամբուլատորիա», «Ագարակի բժշկական ամբուլատորիա»,«Գուգարքի բժշկական ամբուլատորիա», «Գյուլագարակի բժշկական ամբուլատորիա», «Գարգառի  բժշկական ամբուլատորիա», «Լեջանի բժշկական ամբուլատորիա», «Կուրթանի բժշկական ամբուլատորիա», «Կաթնաղբյուրի բժշկական ամբուլատորիա», «Մեծ Այրումի բժշկական ամբուլատորիա», «Շահումյանի բժշկական ամբուլատորիա», «Ուռուտի բժշկական ամբուլատորիա»  փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի   Հանրապետության  Լոռու    մարզպետին:       

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝         որոշմամբ հաստատված ծրագրի «Սպասվելիք իրավիճակ» բաժնի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:           

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։