14 Հունվարի 2004, 10 - Ա
«ԼՈՐՈՒՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ԵՎ «ԴՍԵՂԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ ու 20-րդ հոդվածների և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 5-ի N 80 և մայիսի 16-ի N 432 որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Լորուտի բժշկական ամբուլատորիա» և «Դսեղի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել` «Լորուտի բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունը «Դսեղի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ երկամսյա ժամկետում՝
ա) օրենքով սահմանված կարգով իրականացնել վերակազմակերպման աշխատանքները.
բ) «Դսեղի առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության մեջ կատարել սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ (ընկերության կանոնադրական կապիտալը սահմանելով զուտ ակտիվների չափով) և դրանք ներկայացնել պետական գրանցման.
գ) ապահովել փոխանցման ակտի հաստատումը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր