23 Ապրիլի 2009, 426 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1202-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2009 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին հատկացնել 164,741.0 հազ. դրամ, որից`
1) 154,720.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1202-Ա որոշման հավելվածում ընդգրկված և 2008 թվականին ֆինանսական աջակցություն չստացած Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի ակտիվ սողանքային գոտում գտնվող` քանդված և քանդման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու համար.
2) 6,556.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների փլուզման հետևանքով անօթևանի կարգավիճակում հայտնված անձանց բնակարանային խնդիրները լուծելու համար, որից`
ա. 2,682.0 հազ. դրամը` Ոսկի Նազլուխանյանին,
բ. 3,874.0 հազ. դրամը` Հովհաննես Բադալյանին.
3) 3,465.0 հազ. դրամը (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով)` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի սողանքային գոտում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննության աշխատանքների իրականացման համար։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին գումար հատկացնելու մասին» N 1202-Ա որոշման հավելվածի 3-րդ և 50-րդ կետերը։
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1202-Ա որոշման հավելվածում ընդգրկված Մարգարիտ Մանուկյանի և Թամարա Պետրոսյանի, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ֆինանսական աջակցություն ստանալու մասին պայմանագրեր` մինչև 2009 թվականի մայիսի 15-ը։
4. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված անձանց բնակարանային խնդիրները լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 16-ի N 1202-Ա որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան։