Կառավարության որոշումներ

26 Մարտի 2009, 425 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1810-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ստեղծել կենտրոնական հսկողության բաժին.
2) Երևան քաղաքի, Արմավիրի և Արարատի մարզերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Երևան քաղաքի տարածքային բաժնի, Արմավիրի մարզի տարածքային բաժնի, Արարատի մարզի տարածքային բաժնի.
3) Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Գեղարքունիքի մարզի տարածքային բաժնի, Կոտայքի մարզի տարածքային բաժնի.
4) Լոռու և Տավուշի մարզերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Լոռու մարզի տարածքային բաժնի, Տավուշի մարզի տարածքային բաժնի.
5) Շիրակի և Արագածոտնի մարզերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Շիրակի մարզի տարածքային բաժնի, Արագածոտնի մարզի տարածքային բաժնի.
6) Վայոց ձորի և Սյունիքի մարզերի բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Վայոց ձորի մարզի տարածքային բաժնի, Սյունիքի մարզի տարածքային բաժնի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1810-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հավելված