21 Ապրիլի 2005, 481 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 758-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1617-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Անավարտ շինարարության օբյեկտներ մասնավորեցնելու մասին» N 758-Ն որոշման 2.1-2.8-րդ կետերը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 1617-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 2.1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.
«2.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «ԲԷՑ»
փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել հաշվեկշռային մեթոդով 175586 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Այգեզարդի» ՀԷԿ-ի անավարտ շինարարության օբյեկտը, այն հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և մասնավորեցնել մրցույթով` բաժնետոմսերի հետգնման ճանապարհով նվազեցնելով «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը.
բ) որոշման 2.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» ենթակետով.
«դ) «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ և 11-րդ հոդվածի 3-րդ ենթակետերի համաձայն ապահովել մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի առանձնացման հետևանքով ավելացված արժեքի հարկի գծով առաջացող՝ «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների մարումը»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։