23 Ապրիլի 2009, 419 - Ն
«ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԱՔԱՐԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 479-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի N 228-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնել ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում` 5 տարի ժամկետով։
2. «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ուրանի հանքաքարի հետախուզված հանքավայրերի շահագործման ընթացքում ակնկալվող արտադրանքի բաժանման կամ շահույթի բաշխման հարցերին անդրադառնալ` շահագործման նպատակով ընդերքօգտագործման հատուկ թույլտվություն տրամադրելիս։
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Գեոէկոնոմիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի տարածքում ռադիոակտիվ հումքի հանքավայրերի որոնման և հետախուզման նպատակով ընդերքօգտագործման թույլտվություն տալու մասին»
N 479-Ն որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։