Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2005, 469 - Ն

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ՆՄՈՒՇՆԵՐԸ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՓԱՍՏԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ և 8-րդ հոդվածի 4-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների նմուշները` համաձայն N 2 հավելվածի.

գ) քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող ձևաթղթերի նմուշները` համաձայն N 3 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։