23 Ապրիլի 2009, 418 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1196-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Գարիկ Գալստյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1196-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գարիկ Էդվարդի Գալստյանին (ծնվ.` 1985 թ., քաղ. Գյումրի, Դեկաբրիստների փող., 24 տուն, 2009 թվականին ընդունվել է Փարիզի Դիդերո-Փարիզ 7 համալսարանը, որը հանդիսանում է աշխարհի առաջատար բուհերից մեկը և ունի բարձր վարկանիշ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի գարնանային զորակոչը։»։