23 Ապրիլի 2009, 417 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՏԼԱՆՏՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով 2005 թվականի դեկտեմբերի 7-ին Բրյուսելում uտորագրված և 2006 թվականի փետրվարի 18-ին հաստատված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եվրոպական ինտեգրացիայի բնագավառում և եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին» հուշագրի 11-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Համաձայնել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև եվրոպական ինտեգրացիայի բնագավառում և եվրատլանտյան կառույցներում համագործակցության մասին» հուշագրի գործողության ժամկետը մինչև 2012 թվականի ապրիլի 21-ը երկարաձգելու առաջարկությանը։