Կառավարության որոշումներ

16 Ապրիլի 2009, 410 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 802 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 9-րդ կետի «բ» ենթակետից հանել «, Երևանում` Երևանի քաղաքապետը։» բառերը.
2) 11-րդ կետից հանել «(Երևան քաղաքի)» բառերը.
3) 13-րդ կետից հանել «, Երևանի» բառերը.
4) 15-րդ կետի «ա» ենթակետից հանել «,Երևան քաղաքում` Երևանի» բառերը.
5) 16-րդ կետից հանել «(Երևան քաղաքի)» բառերը.
6) 20-րդ կետի «ա» ենթակետից հանել «, Երևանում (Երևան քաղաքի)» բառերը.
7) 21-րդ կետից հանել «Երևան քաղաք» բառերը.
8) 34-րդ կետի «բ» ենթակետից հանել «(Երևանի քաղաքապետարանից)» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը։