Կառավարության որոշումներ

14 Ապրիլի 2005, 452 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածի`

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության Տաշիրի տարածաշրջանի դպրոցների ցանկի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Լեռնահովտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց».

բ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության Իջևանի տարածաշրջանի դպրոցների ցանկի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: