Կառավարության որոշումներ

16 Ապրիլի 2009, 403 - Ն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ՄԵՏԱՂՅԱ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաuտանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաuտատված կանոնադրության 23-րդ կետին համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հաuտատել Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջոցներով ֆինանuավորվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի շրջանակներում 2009 թվականի մարտի 16-ին անցկացված ու «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրի ձեռքբերումների խորհրդի կողմից 2009 թվականի ապրիլի 2-ին հաuտատված «Մետաղյա խողովակների ձեռքբերում» (պայմանագիր N FMAP/PG/ICB-2009/001/Pipe) միջազգային մրցույթի արդյունքները` մրցույթի հաղթող ճանաչելով «Ինտերփայփ-Ուկրաինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (պայմանագրային գինը` 1 270 354,72 ԱՄՆ-ի դոլար)։