Կառավարության որոշումներ

16 Ապրիլի 2009, 398 - Ա

«ԴԵՂԱՏՈՒՆ ԻՋԵՎԱՆ-ՄԵԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ հոդվածներին ու 43-րդ հոդվածի 2-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 110-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
«Դեղատուն Իջևան-Մեկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Իջևան, Մելիքբեկյան 2) տալ հոգեմետ նյութերի բաշխման, բացթողման և իրացման լիցենզիա՝ երեք տարի գործողության ժամկետով։