24 Մարտի 2005, 440 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԵԴՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1ա հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող 2-րդ հատվածի պետական սեփականություն հանդիսացող հողերից 755.38 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 745.53 հեկտար, այդ թվում` 23.07 հեկտար խոտհարք, 688.82 հեկտար արոտ, 7.48 հեկտար բնակավայրերի, 2.37 հեկտար ջրային և 33.64 հեկտար այլ հողերը հանել համայնքի վարչական սահմաններից և դասել համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող համապատասխան կատեգորիաների հողերի շարքին:
3. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետով նշված տարածքների վարձակալության պայմանագրերն առաջին հերթին կնքել Վեդու քաղաքային համայնքի բնակիչների հետ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշաժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`
ա) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքի հողային հաշվեկշիռը և համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու վերաբերյալ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված նկարագրերին համապատասխան.
բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Վեդու քաղաքային համայնքի և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։