Կառավարության որոշումներ

16 Ապրիլի 2009, 394 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 259-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 259-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
«1.1. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքերը միջազգային և դոնոր կազմակերպությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հատկացվող ֆինանսական աջակցության գումարներն են, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական գումարներն ու տնտեսական սպասարկման ոլորտում ընդգրկված դատապարտյալների աշխատավարձերը, իսկ ելքերը կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցված նախահաշվով` քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց անձնական գումարների ու տնտեսական սպասարկման ոլորտում ընդգրկված դատապարտյալների աշխատավարձերի վճարման նպատակով` անկանխիկ շրջանառությամբ ապրանքներ գնելու համար»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։