16 Ապրիլի 2009, 393 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 551 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգը հաստատելու մասին» N 551 որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի`
ա. երկրորդ պարբերությունից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» և «(Երևանում ` Երևանի քաղաքապետին)» բառերը,
բ. երրորդ պարբերությունից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» բառերը.
2) 4-րդ կետից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետի)» և «(Երևանում` Երևանի քաղաքապետը)։» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը։