Կառավարության որոշումներ

16 Ապրիլի 2009, 389 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՆԻԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և 102 հեկտար հողերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` պոչամբարի ընդարձակման համար, այդ թվում`
1) համայնքային սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության հողերից 34.4 հեկտար, որից` 13.5 հեկտար վարելահող, 18.4 հեկտար արոտավայր, 2.5 հեկտար այլ հողեր.
2) պետական սեփականությունը հանդիսացող` անտառային հողերից 29.2 հեկտար թփուտ.
3) իրավաբանական անձի սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 38.4 հեկտար վարելահող։
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի ղեկավարին`
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան մինչև փոփոխումը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ կետի կատարման նկատմամբ։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։