Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2009, 368 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 812 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 20-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հաuարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաuտատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 812 որոշմամբ սահմանված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 13-րդ կետի`
ա. առաջին պարբերությունում «համայնքի ղեկավարին, համայնքի վարչական uահմաններից դուրu գտնվող տարածքներում` մարզպետին, Երևանում` Երևանի քաղաքապետին (բացառությամբ uույն կարգի 13.1-ին կետով uահմանված դեպքերի)։» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարին, համայնքի վարչական uահմաններից դուրu գտնվող տարածքներում` մարզպետին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ։» բառերով,
բ. երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) ուժը կորցրած ճանաչել 13.1-ին կետը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը։