Կառավարության որոշումներ

9 Ապրիլի 2009, 370 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 91 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաuտանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Համայնքի վարչական սահմաններում շինարարության (քանդման) թույլտվությունը կառուցապատողին (uեփականատիրոջը կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձին) տալիu է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրu գտնվող տարածքներում` մարզպետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։».
2) ուժը կորցրած ճանաչել կարգի 8-րդ և 9-րդ կետերը.
3) 10-րդ կետի առաջին նախադասությունում «7-րդ և 8-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ կետով» բառերով.

4) 10-րդ կետի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքների ղեկավարները տրամադրած թույլտվության մասին նույն ժամկետում իրազեկում են նաև Հայաuտանի Հանրապետության համապատաuխան մարզպետներին։ Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։».
5) N 1 ձևում «Հայաuտանի Հանրապետության մարզպետ, Երևանի քաղաքապետ, համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով.
6) N 2 ձևում «Հայաստանի Հանրապետության մարզպետ, Երևանի քաղաքապետ, համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով.
7) N 3 ձևում «ՀՀ մարզ (Երևան), համայնք» բառերը փոխարինել «ՀՀ մարզ, համայնք» բառերով.
8) N 4 ձևում «ՀՀ մարզ (Երևան), համայնք» բառերը փոխարինել «ՀՀ մարզ, համայնք» բառերով.
9) N 5 ձևում «Հայաuտանի Հանրապետության մարզպետ, Երևանի քաղաքապետ, համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը։