9 Ապրիլի 2009, 369 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 408 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 11-րդ կետի`
ա. երկրորդ նախադասությունից հանել «, իuկ Երևանում` Երևանի քաղաքապետի» բառերը,
բ. երրորդ նախադասությունից հանել «քաղաքային կամ գյուղական» բառերը,
գ. չորրորդ նախադասությունից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» և «(Երևանում` Երևանի խորհրդի)» բառերը,
դ. հինգերորդ նախադասությունից հանել «(Երևանում` Երևանի քաղաքապետը)» բառերը.
2) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։».
3) կարգի 14-րդ կետի երկրորդ և երրորդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացություն uտացած գոտևորման նախագծի մաuին իրազեկում է հաuարակայնությանը` համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենuագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մաuին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի և նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հաuարակայնության ներկայացուցիչների մաuնակցության կարգը uահմանելու մաuին» N 660 որոշմամբ հաuտատված կարգի, որից հետո նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի և սույն կարգի 11-րդ կետով սահմանված պետական կառավարման մարմինների համաձայնեցմանը։
Նշված պետական մարմինների դրական եզրակացությունն uտանալուց հետո համայնքի ղեկավարը 5-oրյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում գոտևորման նախագիծը։
Երևանում սույն կետով սահմանված փոխհարաբերություններն իրականացվում են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը։