Կառավարության որոշումներ

5 Մարտի 2009, 212 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի
N 1342-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող` գյուղատնտեսական նշանակության 3.9 հեկտար հողերը, այդ թվում` 1.4 հեկտար խոտհարք, 2.5 հեկտար այլ հողեր, փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի գոտու կառուցապատման համար։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխումից հետո երեք տարվա ընթացքում դրանց չկառուցապատման դեպքում ուժը կորցրած ճանաչել սույն որոշման 1-ին կետը։
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի գյուղական համայնքի ղեկավարին ապահովել`
1) հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան` մինչև փոփոխումը.
2) սույն կետի 1-ին ենթակետի համաձայն գանձված ֆինանսական միջոցներն ուղղել համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայի կամ գլխավոր հատակագծի կազմմանը։
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` իրականացնել հսկողություն սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի կատարման նկատմամբ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։