9 Ապրիլի 2009, 354 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1473-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 16-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին»
N 1473-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Համայնքի վարչական uահմաններում առաջադրանքը կառուցապատողին տալիu է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական uահմաններից դուրu գտնվող տարածքներում` մարզպետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։».
2) ուժը կորցրած ճանաչել 3.1-ին ու 9-րդ կետերը և 11-րդ կետի երկրորդ պարբերությունը.
3) N 1 ձևում «Հայաuտանի Հանրապետության մարզպետ, Երևանի քաղաքապետ, համայնքի ղեկավար,» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով.
4) N 2 ձևում «Հայաuտանի Հանրապետության մարզպետ, Երևանի քաղաքապետ, համայնքի ղեկավար,» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը։