Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2009, 335 - Ն

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՅՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը` համաձայն N 1 հավելվածի.
2) դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի։
2. Սահմանել, որ`
1) 2009 թվականի ընթացքում դիվանագիտական աստիճանների համար սահմանված հավելավճարները կվճարվեն «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 01 խմբի 01 դասի «04. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարների աշխատակազմերի մասով)» և 01 բաժնի 01 խմբի 03 դասի «06. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով)» ծրագրերով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված աշխատավարձի ֆոնդի սահմաններում.
2) սույն որոշմամբ դիվանագիտական աստիճանների համար սահմանված հավելավճարները վճարվում են միայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում և աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներում ծառայող դիվանագետներին.
3) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական աստիճանների համար սահմանված հավելավճարները վճարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Դիվանագիտական աստիճանի համար հավելավճար սահմանելու մասին» N 124 որոշմամբ սահմանված չափով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հավելված