Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2009, 323 - Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ, ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱՂՈՂԻ ՍՈՐՏԵՐԸ ԵՎ ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՍՊԻՐՏԻ ՓԱՍՏԱՑԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ, 31-րդ հոդվածի 3-րդ և 39-րդ հոդվածի 6-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը` համաձայն հավելվածի.
2) հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղիների գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները` ոչ պակաս 8,0 ծավ. տոկոսից։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
Հավելված