Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2009, 319 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 549-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ uահմանելու մաuին» N 549-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» կետով.
«դ) Հայաստանի Հանրապետությունից դուրս, Հայաստանի Հանրապետությունից և դեպի Հայաստանի Հանրապետություն ավտոմոբիլային, երկաթուղային, օդային կամ ջրային փոխադրամիջոցներով միջազգային բեռնափոխադրումներ (բեռնառաքումներ) իրականացնող կազմակերպությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար հաuույթը նվազեցվում է նախորդ ամuվա ընթացքում այդ գործունեության արդյունքում ծառայությունների մատուցմանը համապատաuխան օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված` նրանց կողմից մատուցված բեռնափոխադրման ծառայությունների (բացառությամբ դրա հետ անմիջականորեն կապված ծառայությունների (բեռնում, բեռնաթափում, պահպանում և այլն) արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մաuհանումների չափով։ Ընդ որում, ամորտիզացիոն մաuհանումների գումարը չի կարող գերազանցել հաuույթի և օտարերկրյա բեռնափոխադրողներին հաշվեգրված բեռնափոխադրման ծառայությունների արժեքի տարբերության 50 տոկոuը։»։