2 Ապրիլի 2009, 316 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 449-Ն ԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1156-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին ու 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Հրազդան-5» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի` մինչև վերջինիս գոյության դադարման պահն անհրաժեշտ պահպանման ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով (ներառյալ աշխատավարձի վերջնահաշվարկի և արձակման նպաստի գումարները)` Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հատկացնել 13790,097 հազ. դրամ` համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման 3-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հրազդան-5» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման ժամկետ սահմանել 2009 թվականի մարտի 16-ը»։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության ենթակայության «Հրազդան 5» ԾԻԳ» պետական հիմնարկին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 449-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1156-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հրազդան-5» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի արտաբյուջետային բանկային հաշվով գործառնությունների կատարման վերջնաժամկետ սահմանել 2009 թվականի մարտի 16-ը»։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված