Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2009, 314 - Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր, օտարել իր տնօրինության` 2009 թվականի հունվարի 29-ի դրությամբ` շուկայական արժեքով գնահատված ավտոմեքենաները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում՝ այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով պահանջվող տեղեկությունները։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը և աճուրդի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր։
5. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`
1) աճուրդի մասին արձանագրության ստորագրման օրվանից հետո 5 օրվա ընթացքում` «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
2) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը.
3) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված