9 Ապրիլի 2009, 359 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 626-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաuտագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաuտագրում է` համայնքում` համայնքի ղեկավարը, համայնքի վարչական uահմաններից դուրu գտնվող տարածքներում` մարզպետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։».
2) ուժը կորցրած ճանաչել 3.1-ին կետը.
3) 25-րդ կետում «Քաղաքային կամ գյուղական համայնքի ղեկավարը» բառերը փոխարինել «Համայնքի ղեկավարը» բառերով.
4) 26-րդ կետից հանել «(Երևանի քաղաքապետը)» բառերը.
5) N 1 ձևում «Համայնքի ղեկավար (ՀՀ մարզպետ, Երևանի քաղաքապետ)» բառերը փոխարինել «Հայաuտանի Հանրապետության մարզպետ, համայնքի ղեկավար» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Երևանի ավագանու առաջին ընտրությունների արդյունքով Երևանի ավագանու անդամների ընտրվելու մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի oրը։